ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

 

Գրականագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆ‎եսոր,
ՀԳՄ անդամ 2001 թ.

Ծնվել է 1942թ. փետրվարի 14-ին, Ազիզբեկովում (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղաք Վայք)։
Գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Դասախոսում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, նույն համալսարանի հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է (1990-ից)։ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ է։ Հեղինակ է մի շարք գրականագիտական հոդվածների, որոնք լույս են տեսել ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն, անգլերեն։ Հրատարակել է «Եվրոպացի հայագետներ» մատենաշարի չորս հատորները, ընթացքի մեջ են երկուսը։ Թարգմանություններ է կատարում ռուսերենից, ֆրանսերենից, անգլերենից։ Բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների (Հայաստան, ԱՄՆ, Վրաստան, Ֆրանսիա)։ 28 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Ֆրեդերիկ Մակլերը հայագետ, Եր., 2011։
2. Ներսես Մոկացի (կյանքը, գործունեությունը), Ս. Էջմիածին, 2009։
3. Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ («Եվրոպացի հայագետներ») 5-րդ, Եր., 2008։
4. Հայ ժողովրդական բանահյուսություն (ուսումնական ձեռնարկ), Եր., 2008։
5. կՐՏոսպՎօ ՊցՔՌ Ռ ՑպսՈ Չ րՐպՊվպՉպՍՏՉՏռ ՈՐՎÿվրՍՏռ տՏ‎ֆջՌՌ, Եր., 2008։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե մեդալի։
2. 2012 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
3. 2008 թ. «Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի։
4. 2008 թ. արժանացել է «Խաչատուր Աբովյան» մեդալի։
5. 2003թ. գիտադասախոսական գործունեության համար արժանացել է «Մովսես
Խորենացի» մեդալի։

Հասցե՝ Երևան 15, Մ. Խորենացու 12, բն. 11
հեռ. բն.՝ 52-56-78, աշխ.՝ 55-60-3. (1-27), բջջ. 093 88 57 18
Էլ. փոստ՝ aelita.dolukhanyan@gmail.com