ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ

Գրող, բանաստեղծ, հրապարակախոս, ՀԳՄանդամ 1982 թ.

Ծնվելէ 1952 թ. օգոստոսի 11-ին, Թալինի շրջանի Աշնակ գյուղում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:
Աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում, հեռուստառադիո պետկոմի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր, «Ծիծեռնակ» (1977-1986), «Գարուն» (1986-1994 թթ.) ամսագրերում որպես գրական բաժնիվարիչ։
Հիմնադրել և խմբագրում է «Մարզաշխարհ» թերթը (1993 թ.-ից):
Եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (1998-2003 թթ.): 2003 թվականից աշխատում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում որպես մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից արժանացել է պրոֆեսորի կոչման գիտաստեղծագործական մենագրությունների և ուսումնական ձեռնարկների համար(1999):
Թարգմանվել է ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ուկրաիներեն, սլովակերեն, չեխերեն, բուլղարերեն, բելոռուսերեն, տաջիկերեն, վրացերեն: Ստեղծագործում է և մեծերի և երեխաների համար։ Նրա սցենարով նկարահանվել է «Կորսվածդրախտ» գեղարվեստական ֆիլմը (1989, Հայֆիլմ), իսկ «Մերբաժինուրախությունը» դրաման բեմադրվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (2003)։
21 գրքի հեղինակ է:

ԵՐԿԵՐ
1. Էրգրի աստվածները, (վիպասք), Եր., 2017:
2. Բառերի խրխինջը, (բանաստեղծություններ), Եր., 2017:
3. Երեք խնձորների արկածները (մանկական), Եր., 2013:
4. Հովն ընկավ, Եր., 2012։
5. Ամպշող արև, Եր., 2001։
6. Մառախուղ, Եր., 1985

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2015 թ. արժանեցել է Մովսես Խորենացու մեդալի։
2. 2012 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
3. 2012 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
4. 2003թ. «Ամպշողարև» և «Շոգիլք» գրքերի համար արժանացել է «Վահագն»՝արվեստի և գրականության համահայկական մրցանակաբաշխության մրցանակի։
5. 1986 թ. «Շեկոն» պատմվածքն արժանացել է ՀԳՄ և «Գարուն» ամսագրի «Կարճպատմվածք» մրցանակի։
6. 1987 թ. «Խաղաղկեսօր» և «Մառախուղ» ժողովածուների համար արժանացել է Հայաստանի երիտասարդական միության դափնեկրի կոչման։

Հասցե՝ Երևան 2, Ղազար Փարպեցի 9ա, բն.8
հեռ.՝ բն. 53-01-80, բջջ. 094 38 11 11, 091 40 42 45։